Այց Արագածոտնի մարզ՝ ոռոգման ջրի խնդիրներին ծանոթանալու նպատակով

Հանգստյան օրերը ջենեսիսականների համար աշխատանքային են. այս անգամ մեր մարզային այցն Արագածոտնի մարզ էր։ Եղել ենք Թալինի շրջանի Արտենի, Աշնակ, Թաթուլ, Դաշտադեմ գյուղերում։ Այցելության հիմնական նպատակը ոռոգման ջրի խնդրի մասին պատկերացում կազմելն էր։ Հանդիպեցինք գյուղապետների ու բնակիչների հետ։ Ասեցինք ու խոսեցինք նաև գյուղի մյուս խնդիրների մասին։ Դե էլ ի՜նչ մարզային այցելություն առանց մեր գյուղերի բերք ու բարիքի համտեսի. ծառից նոր քաղված կարմրաթուշ ծիրանի համն անմոռանալի էր։

b8f89afc-4c31-4f74-b8f5-14d7e233fe5b_edited.jpg