Արցախն ապրում է․ ցուցահանդես-վաճառք

Բյուզանդի 3 հասցեում կայացավ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի կազմակերպած «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես-վաճառքը։


«Փյունիկ» զարգացման կենտրոնի տրամադրած ցուցասրահի յոթ տաղավարում արցախցիները ներկայացրեցին Արցախի  գույնը, հոտն ու համը:

 

Ցուցահանդես-վաճառքին առանձին տաղավարով ներկայացել էր նաև Հադրութի մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնը՝ երեխաների ձեռագործ աշխատանքներով ու գեղանկարներով:

 

Առանձին տաղավարով  ներկայացվեց Արցախի յուրահատուկ խոհանոցը,  (ժենգյալով հաց, թոնրի հաց, արցախյան թթու, գաթա, փախլավա): Արցախցի կանայք  ներկայացրեցին նաև իրենց ձեռքի աշխատանքները՝ տիկնիկներ, ազգային զարդանախշերով սփռոցներ, հագուստ․․․

photo5447254438688437643.jpg