Ոլորտի ղեկավարը 

Նախագծերի պատասխանատուն

Արման Հայրապետյան

Արփի Հովսեփյան

Ոլորտի թիրախային խումբը

Գյուղերի և քաղաքների բնակիչներ, որոնք կարող են ընդգրկվել ռազմավարության մշակման մեջ որպես մասնագետներ, կամ նախագծերի և ծրագրերի իրականացման մեջ որպես իրականացնող կամ ներդրող։ Արտերկրում բնակվող հայրենակիցներ, որոնք կարող են օգնել մասնագետական փորձով կամ միանալ նախագծերին որպես ներդրող։

Ոլորտի նպատակը

Մշակել ոլորտի զարգացման ռազմավարություն։ Իրականացնել փոքր, միջին ու մեծ ծրագրեր։

Ոլորտային ուսումնասիրության/հետազոտության թիրախն ու նպատակները

Ոլորտում առկա խնդիրները, դրա լուծման եղանակները՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու մեր երկրի և տվյալ տարածքի առանձնահատկությունները, Հայաստանում և արտերկրում հաջողված ծրագրերի ուսումնասիրությունը։

Մասնագետների, փորձագետների, խորհրդատուների հետ համագործակցության ձևաչափը

Brainstorming-ի և այլ ձևաչափերով քննարկումներ մասնագիտական հանրույթի, կազմակերպությունների ու անհատների հետ: Արտասահմանում գտնվող մասնագետների հետ առցանց հանդիպումներ, էլեկտրոնային հաղորդակցություն: