Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամների գործակցության արդյունքում Արցախի Մարտունի քաղաքում բացվեց կարի աշխատարան

 

13 ապրիլի, 2022

Մարտունի, Արցախ

Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամների գործակցության արդյունքում Արցախի Մարտունի քաղաքում բացվեց կարի աշխատարան՝ համալրված կարուձևի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ։

Աշխատարանի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

Մանրամասները` տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=sT_VHT6tyRE

278062150_355928363252156_5105931264636211425_n.jpg