Ոլորտի ղեկավարը
Նախագծերի պատասխանատուն
Արմեն Աթանեսյան
Ոլորտի թիրախային խումբը
Նախադպրոցական, հանրակրթական, բուհական, հետբուհական ենթաոլորտների շահառուները
Ոլորտի նպատակը
Պետական-ազգային գաղափարախոսության, արժեհամակարգի, ազգային ինքնության, սեփական մշակույթի և մշակութային բազմազանության պահպանումը՝ միաժամանակ համամարդկային արժեհամակարգում ՀՀ և հայ ժողովրդի տեղն ու դերը գիտակցելը, գնահատելը և ներկայացնելը:
Ոլորտային ուսումնասիրության/հետազոտության թիրախն ու նպատակները
Ոլորտի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ անհատը կկարողանա հնարավորինս արագ բացահայտել, ճանաչել ինքն իրեն, նպաստել մասնագիտության ճիշտ ընտրությանը, անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտված անձին առավել արդիական, պրակտիկ, գործուն կրթություն տրամադրել, որի արդյունքում աշխատաշուկա կմտնի իրավագիտակից և մրցունակ քաղաքացի։
Մասնագետների, փորձագետների, խորհրդատուների հետ համագործակցության ձևաչափը
Brainstorming-ի և այլ ձևաչափերով քննարկումներ մասնագիտական հանրույթի, կազմակերպությունների ու անհատների հետ: Արտասահմանում գտնվող մասնագետների հետ առցանց հանդիպումներ, էլեկտրոնային հաղորդակցություն: