Հադրութի դպրոցն արդեն ունի հայոց և համաշխարհային պատմության դասագրքեր
Ստեփանակերտ, 8 ապրիլի, 2022
Հադրութի դպրոցն արդեն ունի հայոց և համաշխարհային պատմության դասագրքեր։ Պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված ու Ստեփանակերտում հաստատված կրթօջախը կարողացել է ինքնակազմակերպվել, բայց գրքեր չունենալու պատճառով դասընթացները լիարժեք չէին: Արտասահմանում բնակվող մեր հայրենակից Սյուզաննա Հովհաննիսյանի օժանդակությամբ դպրոցի բոլոր աշակերտներն արդեն ունեն պատմության նոր գրքեր:
