Հադրութի դպրոցն արդեն համակարգիչներ ունի

Հադրութի դպրոցն արդեն համակարգիչներ ունի. Genesis Armenia-ն այսօր 15 համակարգիչ նվիրաբերեց կրթօջախին, որը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտ։
 

Շատ բան է փոխվել, չեն ժխտում, բայց աշխատում են, սովորում` ինչպես նախկինում: Աշակերտներն ու ուսուցիչները սովորել են ցավի հետ ապրել, չեն տրտնջում, չեն ընկրկում. ասում են՝ ժամանակավոր են հեռացել հայրենի քաղաքից:
 

Աշակերտների ու դպրոցի տնօրինության հետ հանդիպումից հետո այսօր հյուրընկալվեցինք նաև Արցախի ԿԳՄՍ նախարարությունում: Նախորդ այցի ժամանակ խոստացած համակարգիչներն էինք բերել: Նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը տեղեկացրեց, որ դրանք փոխանցելու են Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի քոլեջի աշակերտներին ու Աստղաշենի մանկապարտեզին:
 

Վաղն ու առաջիկայում շատ անելիքներ ունենք Արցախում։ Բայց կպատմենք միայն արած գործի մասին։
 

Արցախն ապրում է, մենք էլ՝ Արցախի կողքին. մենակ չե՛նք թողնելու։

243225689_323235072907393_4373767029111814950_n.jpg