Fresh

Անկախության տոնը՝ առողջ ուսուցիչներով

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի դպրոցի 10 ուսուցիչ անցել է անվճար թվայնացված մամոգրաֆիա, կրծքագեղձի ու ավշային հանգույցների և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա։ Եվս 40 ուսուցիչ անվճար կհետազոտվի առաջիկա օրերին։

Սա Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է՝ Անկախության տոնին ընդառաջ:

Ամեն տարի Հայաստանում գրանցվում է հիվանդության 1 100 - 1 300 նոր դեպք: Չնայած մտահոգիչ վիճակագրությանը` կրծքագեղձի քաղցկեղը համարվում է բուժելի, եթե ժամանակին կատարվում է համապատասխան հետազոտություն, և հիվանդությունը բացահայտվում է վաղ շրջանում:

Genesis Armenia-ն համոզված է, որ պետությունն ամուր է, եթե որակյալ է նրա կրթությունը։ Իսկ որակյալ կրթություն կարող է ապահովել առողջ ուսուցիչը։

Անվճար հետազոտությունները կշարունակվեն սեպտեմբերի 16-ին, 22-ին և 23-ին։ Այդ օրերին հետազոտվելու են Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի ուսուցչուհիները։

810c8067-4988-4a98-a1cc-127669ba8ab8.jfif