Genesis Armenia-ի թիմը Տավուշում է. Հանդիպել ենք Բագրատ սրբազանի հետ

Genesis Armenia-ի թիմը Տավուշում է՝ մեր հայրենիքի սահմանապահ անկյուններից մեկում։ Հանդիպեցինք Բագրատ սրբազանի հետ, օրհնություն ստացանք ու երկար զրուցեցինք հայրենիքն ամուր պահելու ճանապարհների մասին։ Տավուշի թեմի առաջնորդը մեզ էլ գոտեպնդեց՝ հեռանալ չկա, նահանջել չկա, հանձնվել չկա։ Գալիք հաղթանակի համար պետք է օրնիբուն աշխատել. այդ համոզմունքը մտքում և անսասան հավատը սրտում՝ սրբազանն առաջնորդարանի մուտքի մոտ խաչքար է տեղադրել՝ «Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի»։

1.jpg