Ոլորտի ղեկավարը 

Նախագծերի պատասխանատուն

Ոլորտի թիրախային խումբը

Մարիանա Քոչարյան

Աննա Պետրոսյան

Հրայր Հարությունյան

ՀՀ և Արցախի բնակչություն, տնտեսվարողներ, գործարարների և ձերներեցների համայնք, գիտակրթական հանրույթ

Ոլորտի նպատակը

Մրցունակ, մրցակցային հավասար պայմաններով, տեխնոլոգիական ու նորարարական հիմքով, հավելյալ արժեք ստեղծող արդյունաբերությամբ տնտեսական մոդելի ձևավորում, որը ենթադրում է համաշխարհային հայկական ներուժի համախմբում, գործարար համայնքի հնարավորությունների, փորձի, գիտելիքի, հնարամտության, լոգիստիկ հնարավորությունների, ցանցային կապերի, գաղափարների ու հմտությունների բացահայտում և օգտագործում։ Ոլորտը նպատակ ունի դառնալ շահավետ բիզնես հարթակ, որում կներգրավվեն աշխարհասփյուռ հայկական համայնքները, որոնք կստանան ՀՀ-ում և Արցախում փոքր, միջին և մասշտաբային բիզնես ծրագրեր իրականացնելու հստակ, ուսումնասիրված և հաշվարկված նախագծեր։

Ոլորտային ուսումնասիրության/հետազոտության թիրախն ու նպատակները

Տնտեսական զարգացման ռազմավարության առաջնահերթություններն են՝ անվտանգությունը (պարենային, ֆինանսական), կրթություն-գիտություն-տնտեսություն շղթայի արդյունավետ գործարկումը, բարձրարժեք արտադրանքի արտահանման կշիռը ՀՆԱ ծավալում ավելացնելուն ուղղված քաղաքականության մշակում։

Մասնագետների, փորձագետների, խորհրդատուների հետ համագործակցության ձևաչափը

Brainstorming-ի և այլ ձևաչափերով քննարկումներ մասնագիտական հանրույթի, կազմակերպությունների ու անհատների հետ: Արտասահմանում գտնվող մասնագետների հետ առցանց հանդիպումներ, էլեկտրոնային հաղորդակցություն: