«Ջենեսիս Արմենիա»-ն անկուսակցական նախաձեռնություն է` գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, վերլուծական, տեսական ու մեթոդական ուսումնասիրությունները գործնական դաշտ տեղափոխելը, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի, ՀՀ տնտեսական զարգացման, սոցիալական բարօրության և անվտանգային առաջնահերթությունների:
Հայաստանակենտրոն այս նախաձեռնությունն անկախ է, հիմնված է հայկական գիտական ու մտավորական համաշխարհային շրջանակների կամավոր և արհեստավարժ աշխատանքի սկզբունքի վրա:
«Ջենեսիս Արմենիա»-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում, մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները մեկտեղել, դրանք ծառայեցնել հային ու Հայաստանին՝ աշխարհի բոլոր անկյուններում: