
Աբրահամ Գասպարյան
-
Աբրահամ Գասպարյանը Genesis Armenia-ի հիմնադիր տնօրենն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ։
-
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1981 թ. մայիսի 10-ին:
-
Հաճախել է Ազգային Հայկազյան, ապա՝ Քարեն Եփփե Ազգային ճեմարանը:
-
1999 թ. ուսումը շարունակելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով՝ հայրենադարձվել է:
-
1999-2010 թթ. Սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Քաղաքագիտության բաժնի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան:
-
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
-
ԵՊՀ Քաղաքագիտության դոցենտ է, արևելագետ, հեռուստամեկնաբան, լրագրող:
-
Արմնյուզ հեռուստաընկերության Լրատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավարն է, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում ՀՀ մի շարք բուհերում:
-
Ունի տասնյակ գիտական հոդվածներ՝ հայկական և օտարալեզու մասնագիտական պարբերականներում, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում մենագրությունների հեղինակ է, 2003 թ-ից աշխատում է հայաստանյան լրատվադաշտում:
-
Աշխատել է հայաստանյան ու համահայկական մեդիադաշտի բոլոր՝ տպագիր, էլեկտրոնային, ռադիո և հեռուստատեսության ոլորտներում: Որպես փորձագետ՝ աշխատակցել է արտասահմանյան քաղաքագիտական տարբեր կենտրոնների: Ամուսնացած է, ունի երկու որդի: