AnnaPortraitGenesis_edited_edited.jpg
ԱՆՆԱ ՀԵՍՍ ՍԱՐԳՍՅԱՆ
  • Աննա Հեսս Սարգսյանը Genesis Armenia-ի «Սփյուռք» ոլորտի ղեկավարն է։ Միջազգային հարաբերությունների և հակամարտությունների ուսումնասիրության փորձագետ է։

  • Ծնվել է 1975 թվականի սեպտեմբեր 7-ին Կապան քաղաքում։ Ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում։

  • Մասնագիտացած է հակամարտությունների կարգավորման և բանակցությունների ոլորտում:

  • Պետական և մասնավոր կառույցներում Աննա Հեսս Սարգսյանը ղեկավարել է մի շարք միջնորդական (mediation) գործընթացներ՝ ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մշակել է կրթական ծրագրեր՝ խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության ոլորտում: Մի շարք հրատարակությունների հեղինակ է։ Ներկայիս հետազոտությունը նվիրված է հակամարտությունների կարգավորման հարցում աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությանը։