Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի պատվիրակությունը հանդիպեց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

Հունվարի 21-ին Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի պատվիրակությունը՝ ք.գ.թ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին։

 

Պետական նախարարը ողջունեց Genesis Armenia-ի՝ Արցախում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են անվտանգային համակարգի ամրապնդմանը, գիտակրթական ոլորտի զարգացմանը, հետպատերազմական տնտեսության վերականգմանն ու պրոֆեսիոնալ մարդուժի պատրաստմանը։

 

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց հայկական գործարար աշխարհի աջակցության և իրական ներդրումների կարևորությունը, ինչը հնարավորություն կտա արագ տեմպերով վերականգնել տնտեսությունն ու ստեղծել աշխատատեղեր։

 

Ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանն էլ իր հերթին նշեց, որ պատրաստ են Genesis Armenia-ի կադրային ռեսուրսը ծառայեցնել աշխատատեղերի ստեղծմանը՝ պատրաստելով մասնագետների, որոնք ոչ ֆորմալ կրթության միջոցով կարճ ժամանակում կզինվեն գիտելիքով, փորձով և անհրաժեշտ հմտություններով։

 

Ընդգծելով Արցախի անվտանգության, խելացի լուծումներով տնտեսական զարգացման հարցում գաղափարական ընդհանրությունը՝ Արտակ Բեգլարյանը կարևորեց ռազմավարական հենքի վրա երկարաժամկետ գործակցությունը։

photo1642839473 (1).jpeg