Սահմանին ապրող մարդը թշնամու դեմ պայքարելու 2 միջոց ունի՝ զենքն ու կրթությունը

Սահմանին ապրող մարդը թշնամու դեմ պայքարելու 2 միջոց ունի՝ զենքն ու կրթությունը։

Նախորդ շաբաթ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցում էինք․ գրքի տոնի առիթով գրենական պիտույք ու գրքեր էինք պատրաստել աշակերտների համար։
 

182 աշակերտ ունեցող կրթօջախում չգիտեն՝ ինչ է վախը։ Անկախ թշնամու հեռավորությունից ու նշանառությունից՝ դպրոցական կյանքն այստեղ ակտիվ է։ Իսկ դասերից հետո գյուղի աշակերտների հետաքրքիր անկյունը դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան է։
 

Գրքերի հաջորդ արկղը հասցրինք Մարտունու Սոս գյուղի միջնակարգ դպրոց։ Թեպետ, համավարակի պատճառով դպրոցը հեռավար է գործում, բայց ուսուցիչները խոստացան՝ դպրոց վերադառնալուն պես աշակերտների հետ կուսումնասիրեն բոլոր գրքերը։
 

Իսկ վերադարձին կանգ առանք Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Միջնակարգ դպրոցին անհրաժեշտ համակարգիչ ու գրքեր նվիրեցինք ու ծանոթացանք դպրոցի խնդիրներին։ Խոստացել ենք դարձյալ վերադառնալ։

photo1645804701 (3).jpeg