Արցախի դարպաս Աղավնոյի՝ տարեվերջին բացված հացի արտադրամասի լավաշն արդեն Բերձորի խանութներում էլ է վաճառվում

2021-ի դեկտեմբերի 19-ին Աղավնոյում (պատերազմից հետո՝ Արիավան) հացի արտադրամաս բացվեց:

 

Թոնրատան 10 աշխատողներից մեկը՝ Թամար Դումբալյանը, պատմում է, որ տոներին ընդառաջ մեկ օրում 150-200 լավաշ էին թխում, հիմա՝ նաև բոքոն, պուրի։

«Մեր հացի փռից նաև ռուս խաղաղապահներն են գնումներ անում․ օրը մեջ 13 պուրի են առնում։ Վերջերս էլ անծանոթ մարդիկ, ովքեր համացանցում էին կարդացել մեր արտադրամասի մասին, եկել էին՝ համտեսելու մեր համով-հոտով լավաշը»,- պատմում է տիկին Թամարը։

Տիկին Դումբալյանի խոսքով՝ շուտով թարմ հացից բացի, նաև խմորեղեն կվաճառեն: Իսկ մինչ այդ պատրաստվում են արտադրամասի լոգոյով թղթե տոպրակներ պատվիրել, որպեսզի հաճախորդներին օրվա հացը մատուցեն աչք շոյող, կոկիկ փաթեթներով:

photo1642003092.jpeg