Արցախի մտավոր ներուժը պետք է մնա հայրենիքում. Genesis Armenia-ն արցախյան այցի 2-րդ օրն անցկացրեց Մարտունիում

Արցախում 2-րդ օրը սկսեցինք գինու գործարանում։ Արևահամ ըմպելիքը չենք վայելել, որովհետև առջեւում դեռ  բազմաթիվ հանդիպումներ ունեինք, բայց արցախյան  գինու համը զգացինք։ Դավիթ Ասծատրյանը  պատմեց, թե ինչպես է հիմնել իր գործարանը, ցույց տվեց այգին, որի բերքն էլ հենց գինի է դառնում։ Ի դեպ, նարնջագույն գինու մասին չէինք լսել, պարզվում է՝ Արցախում արդեն արտադրվում է,  իսկ լայն սպառման շուկայում կհայտնվի շուտով։ 

 

Տնտեսություն, գյուղատնտեսություն, անվտանգություն. 3 կարևորագույն ոլորտ, որոնց ամրությունն ու անխոցելիությունը պիտի լինի մեր գալիք հաղթանակների հիմքը։ ջենեսիսականները օրվա երկրորդ կեսին նախաձեռնել էին քննարկում՝  այդ 3 ոլորտների ծրագրերը հստակեցնելու և ավելի առարկայական դարձնելու նպատակով։

 

Արցախի մտավոր ներուժը պետք է մնա հայրենիքում։ «Ես» հիմնադրամի ծրագիրը հենց այս նպատակն ունի։ Ծրագրի առանցքում IT ոլորտն է, իսկ թիրախը՝ երիտասարդությունը։ «Ես» ծրագրի միջոցով բացվելու է ոչ ֆորմալ կրթության և աշխատանքի ապահովման կենտրոն։ Ձեր օգնությամբ ձեռք բերած համակարգիչներն արդեն Մարտունիում են։ Շուտով կլինի կենտրոնի պաշտոնական բացումը։ 

 

Երկրորդ օրվա վերջին կանգառը Մարտունիում էր։ Քաղաքապետարանում ջենեսիսականները հանդիպեցին տեղի և մերձակա գյուղերի բնակիչների հետ։ Պատմեցին Genesis Armenia-ի մասին ու ներկայացրին գործունեության այն շրջանակը, որը մարտունեցիներին հնարավորություն կտա  ծրագրեր ներկայացնել ու համատեղ ուժերով գծել  իրականացման ճանապարհային քարտեզը։

 

Հանդիպմանը մասնակցում էին տարբեր դպրոցների ուսուցիչներ, որոնց մտահոգող բազմաթիվ հարցերից առանցքայինն աշակերտների նվազող քանակն է և որոշ մասնագիտություններով ուսուցիչների բացակայությունր։

 

«Մեզ զուտ տեխնիկապես կապող օղակներ պետք չեն այստեղ, մեզ բռունցքներ են պետք, որոնց թիկունքին կանգնելով կշենացնենք Արցախը»,- նշեց Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը կոչ անելով չսպասել բարեգործության, լծվել աշխատանքի` վստահությամբ, որ իրենց միայնակ չեն թողնի։

 

Genesis Armenia-ն պատրաստ է այդ ճանապարհը անցնել։  

 

Ի գործ

240889617_301793151718252_1500341994045271627_n.jpg