DSC_0856_edited.jpg
Հայկ Վարդանյան
  • Հայկ Վարդանյանը «Genesis Armenia»-ի «Մշակույթ» ոլորտի ղեկավարն է։ Մասնագիտությամբ կառավարիչ և օպերային երգիչ է։

  • Ծնվել է 1986թ․ Ալավերդիում։

  • Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետում։

  • 2007-2017թթ․ ղեկավարել է տարբեր ոլորտների հայկական և միջազգային ձեռնարկություններ։ Համահիմնադիր է մի քանի բիզնեսների։ Բիզնեսին և կառավարչական գործունեությանը զուգահեռ ղեկավարել է նաև մշակութային տարբեր կառույցներ:

  • 2011-2013թթ. որպես տնօրեն-պրոդյուսեր՝ ղեկավարել է «Կոմիտասի անվան ազգային քառյակը», ապա՝ «Նարեկացի ժողովրդական գործիքների նվագախումբը», այնուհետև՝ «Նարեկացի Արվեստի Միությունը»:

  • Օպերային երգարվեստում առաջին քայլերն սկսել է անել 2012թ․-ից, իսկ օպերային երգչի բուն կարիերան սկսել է 2017-ից։ Եվ ահա 2019թ․-ին դեբյուտային ելույթով հանդես է եկել Միլանում՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում, Ալֆրեդո Ժերմոնի դերերգով։

  • 2019թ․-ից ղեկավարում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, 2020-ից՝ նաև «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամը։

  • Հայկ Վարդանյանի հոբբին շախմատն է։ Ի դեպ, 2000թ․ եղել է Հայաստանի շախմատի պատանիների չեմպիոն և շախմատի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ։

  • Տիրապետում է ֆրանսերենին, իտալերենին, գերմաներենին, ռուսերենին և անգլերենին։