image00006_edited.jpg
Արմեն Չարչյան
  • Արմեն Չարչյանը Genesis Armenia-ի «Առողջապահություն» ոլորտի համաղեկավարն է։ Օրթոպեդ-վնասվածքաբան է, բ․գ․ դոկտոր, պրոֆեսոր։  «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրենն է։ 

  • Ծնվել է 1960թ․ Երևանում։ Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։  

  • Արմեն Չարչյանը մասնագիտական գործունեությունը սկել է  Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, աշխատել գիտական գծով փոխտնօրեն և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ։ Աշխատել է նաև Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 

  • 1991-2001թթ. եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ։ Իսկ 1999-2014թթ. աշխատել է Էրեբունի ԲԿ-ում՝ գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար։

  • 2001-2006թթ. եղել է  Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, ապա նշանակվել է նույն ամբիոնի վարիչ։

  • Պրոֆեսոր Չարչյանը 2014թ․-ից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն է, 2018թ․-ից՝ ԱՆ  խորհրդատու՝ վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով։

  • Չարչյանը հանդիսանում է նաև «Медицинский Вестник Эребуни» գիտաբժշկական ամսագրի պատասխանատու քարտուղարը։