Genesis lab-ում հավաքագրված ու նորոգված համակարգիչների մի մասն արդեն հասել է իրենց հասցեատերերին և՛ Արցախում, և՛ Հայաստանում

Ավելի քան 40 համակարգիչ, որից 4-ը՝ նոթբուք. Genesis lab-ում հավաքագրված ու նորոգված համակարգիչների մի մասն արդեն հասել է իրենց հասցեատերերին և՛ Արցախում, և՛ Հայաստանում։

Ձեր շնորհիվ հավաքված համակարգիչների մասին արդեն պատմել ենք։ Հիմա ավելի մանրամասն կներկայացնենք, որպեսզի իմանաք, թե որտեղ ու ինչին է ծառայում յուրաքանչյուրիդ նվիրատվությունը։

  • Արցախի Մարտունու շրջանի «ԵՍ» հիմնադրամին՝ 11 համակարգիչ, 1 iMac համակարգիչ, 4 նոթբուք

  • Հադրութի դպրոցին 15 համակարգիչ

  • Շուշիի քոլեջին 1 համակարգիչ

  • Աստղաշենի մանկապարտեզին1 համակարգիչ

  • «Ուսանողի տանը» 6 համակարգիչ

  • Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցին՝ 2 համակարգիչ


Ի դեպ, Genesis lab-ում կառուցել ենք դարակաշարեր, որպեսզի կարողանանք էլ ավելի շատ համակարգիչներ տեղավորել։

Եթե պատրաստ եք, ուզում եք և կարող եք Genesis Lab-ին հանգանակել համակարգիչներ, ապա կապ հաստատեք մեզ հետ՝ զանգահարելով 093 483394 հեռախոսահամարին կամ երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 10:00-19:00, այցելեք գրասենյակ (հասցե՝ Ազատության 1/18)։

6b3e8458-85b7-4a56-b3c9-78646c8abfc9.jfif