Արցախցին չի կոտրվում, Արցախն ու արցախցին շարունակում են ապրել ու աշխատել

Արցախցին չի կոտրվում, Արցախն ու արցախցին շարունակում են ապրել ու աշխատել․ սրանում համոզվում ենք արցախյան յուրաքանչյուր այցի ժամանակ։

Նախորդ ամիս, երբ Արցախում էինք, հյուրընկալվեցինք Հադրութի Արվեստի Դպրոց։ Պատերազմից հետո դպրոցը տեղափոխվել է Ստեփանակերտ, հաստատվել Կոմիտասի անվան երաժշտական դպոցում։ Երգ, պար, գծագրություն, հագուստի մոդելավորում ու տարբեր երաժշտական գործիքների ուսուցում․ Հադրութի արվեստի դպրոցի աշխատանքային դադարը երկար չի տևել։ Պատերազմից կարճ ժամանակ անց հավաքել են ուժերն ու սկսել աշխատել։

Կեսդարյա պատմություն ունեցող դպրոցն այսօր ունի 120-ից ավելի աշակերտ՝ ոչ միայն Հադրութից, այլև Ստեփանակերտից․

«Հիմա, առավել քան երբևէ, պետք է աշխատենք յուրաքանչյուրս մեր դիրքում։ Մշակույթն էլ է ուժեղ զենք թշնամու դեմ պայքարի համար»,- ասում է Հադրութի արվեստի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը։

 

Դպրոցի աշակերտները վստահ են՝ վերադառնալու են Հադրութ, վերակառուցելու են իրենց դպրոցը․ դեռ շատ արվեստի գործեր պիտի ծնվեն հենց Հադրութում։

275371094_433345158563050_9040381615784462145_n.jpg