
Հարություն Մնացականյան
-
Հարություն Մնացականյանը «Genesis Armenia»-ի «Գյուղատնտեսություն» ոլորտի ղեկավարն է։ Գյուղատնտես, գործարար է։
-
Ծնվել է 1982թ․ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում։ ICARE կենտրոնում մասնագիտացել է ջերմոցային տնտեսությունների կազմակերպման և կառավարման ոլորտում։
-
2005-2008թթ․ աշխատել է «ՖԵՌՈ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետոլոգ, իսկ 2008-2009թթ․ աշխատանքը շարունակել է «AXR» ALCO ՍՊԸ-ում։
-
2012թ․ հիմնել է ԱՐԳՐԵՅՆ ՍՊԸ-ն, որի տնօրենն է առ այսօր։
-
2017թ․ մայիսին նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի խորհրդական։
-
2004թ․ պարգևատրվել է Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով, քաջարի մարտիկ կրծքանշանով։
-
2016թ․ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից արժանացել է «Լավագույն երիտասարդ ֆերմեր» կոչմանը։
-
2017թ․ ՀՀ Նախագահը պարգևատրել է «Երախտագիտության» մեդալով։
-
2018-ին գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվել է «Ոսկե մեդալով»։