
Հայկ Վարդանյան
-
Հայկ Վարդանյանը «Genesis Armenia»-ի «Մշակույթ» ոլորտի ղեկավարն է։ Մասնագիտությամբ կառավարիչ և օպերային երգիչ է։
-
Ծնվել է 1986թ․ Ալավերդիում։
-
Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետում։
-
2007-2017թթ․ ղեկավարել է տարբեր ոլորտների հայկական և միջազգային ձեռնարկություններ։ Համահիմնադիր է մի քանի բիզնեսների։ Բիզնեսին և կառավարչական գործունեությանը զուգահեռ ղեկավարել է նաև մշակութային տարբեր կառույցներ:
-
2011-2013թթ. որպես տնօրեն-պրոդյուսեր՝ ղեկավարել է «Կոմիտասի անվան ազգային քառյակը», ապա՝ «Նարեկացի ժողովրդական գործիքների նվագախումբը», այնուհետև՝ «Նարեկացի Արվեստի Միությունը»:
-
Օպերային երգարվեստում առաջին քայլերն սկսել է անել 2012թ․-ից, իսկ օպերային երգչի բուն կարիերան սկսել է 2017-ից։ Եվ ահա 2019թ․-ին դեբյուտային ելույթով հանդես է եկել Միլանում՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում, Ալֆրեդո Ժերմոնի դերերգով։
-
2019թ․-ից ղեկավարում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, 2020-ից՝ նաև «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամը։
-
Հայկ Վարդանյանի հոբբին շախմատն է։ Ի դեպ, 2000թ․ եղել է Հայաստանի շախմատի պատանիների չեմպիոն և շախմատի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ։
-
Տիրապետում է ֆրանսերենին, իտալերենին, գերմաներենին, ռուսերենին և անգլերենին։