
Կարեն Մանվելյան
-
Կարեն Մանվելյանը «Genesis Armenia»-ի «Բնապահպանություն» ոլորտի ղեկավարն է։ WWF-ի (Բնության համաշխարհային հիմնադրամ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է, կենսաբանական գիտությունների թեկնածու։
-
Ծնվել է 1958թ. Երևանում։ Սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, ստացել ինժեներ-անասնաբույծի որակավորում։
-
1980թ․ աշխատել է Երևանի կենդանաբանական այգում՝ որպես թռչունների բաժնի անասնաբույծ, այնուհետև` թռչունների բաժնի վարիչ։
-
1988թ․ Մոսկվայի անասնապահության համամիութենական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
-
1988-2002թթ. աշխատել է Հայաստանի անասնապահության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող, ապա նշանակվել է Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն, այնուհետև՝ Երևանի բուսաբանական այգու՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կենտրոնի ղեկավար։ Կենտրոնը ստեղծվել է հենց Մանվելյանի մշակած ծրագրով։
-
Ջերալդ Դարրելի անվան Կենդանական աշխարհի պահպանման հիմնադրամում ավարտել է վտանգված կենդանիների և բույսերի կառավարման վերաբերյալ որակավորման դասընթացը։ Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանից ստացել է բույսերի և կենդանիների վտանգված տեսակների կառավարման գծով դիպլոմավորված մասնագետի որակավորում:
-
2002թ.-ից մինչև այսօր WWF-ի (Բնության համաշխարհային հիմնադրամ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։
-
Բնության և կենդնանիների պահպանության վերաբերյալ 30-ից ավելի գիտական հոտվածների հեղինակ է։