DSC_0876_edited.jpg
Լևոն Գևորգյան
  • Լևոն Գևորգյանը Genesis Armenia-ի  «Իրավունք» ոլորտի ղեկավարն է։ Միջազգային իրավունքի փորձագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։ «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության ավագ կառավարիչն է, Հայաստանում իրավաբանական պրակտիկայի ղեկավարը։

  • Գևորգյանն ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակել Վաշինգտոնում (Washington College of Law, American University), մասնագիտացել միջազգային իրավական ուսումնասիրություններում։ Դարձել է «Edmund Muskie» կրթաթոշակի հաղթող։

  • 2009թ․ աշխատել է Վաշինգտոնի Public International Law and Policy Group-ում՝ որպես օտարերկրյա իրավական փորձագետ։ 

  • 2010թ․ անցել է պրակտիկա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Իրավական գործերի գրասենյակի կոդիֆիկացիայի ենթաբաժնում։

  • 2008-2010թթ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության մասնագետ։ 

  • 2010-2013թթ․ որպես ավագ իրավաբան աշխատել է «Հարությունյան և գործընկերներ» ընկերությունում, ապա որպես ղեկավար-գործընկեր աշխատել է «Լեգելատա» իրավաբանական գրասենյակում։

  • 2011-2015թթ․ դասախոսել է ԵՊՀ Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում՝ «Միջազգային մարդասիրական իրավունք», «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն», «Մարդասիրական իրավունք» թեմաներով։

  • 2017թ․-ից դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Հանրային միջազգային իրավունք» և «Մարդասիրական իրավունք» թեմաներով։

  • Լևոն Գևորգյանը «Հայատյացությունը Ադրբեջանում» զեկույցի (http://www.ombudsnkr.am/docs/Armenophobia-in-Azerbaijan-1.00-Interactive-25.09.2018.pdf)  համահեղինակն է։ Եղել է «Մինասյանը և Մակուչյանն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի» գործով Գուրգեն Մարգարյանի հարազատների և Հայկ Մակուչյանի շահերը ներկայացնող իրավաբանների թիմի անդամ։ 

  • ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի անդամ է, որը պատրաստել է մասնագիտական կարծիք ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ( http://www.advocates.am/en/news/view/1020.html)։

  • Գևորգյանը եղել է նաև «Centre de la protection international»-ի կողմից «Փերինչեկն` ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ ներկայացված amicus curiae-ը պատրաստած աշխատանքային թիմի անդամ։