6.JPG
«Genesis Armenia»-ն բացեց իր գրասենյակը

Հունվարի 31-ին Երևանում՝ Ազատության 1/18 հասցեում, բացվեց համահայկական մտավոր ներուժի համախմբմանն ուղղված «Genesis Armenia» նախաձեռնության (հետագայում՝ հիմնադրամի) գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցում էին «Genesis Armenia»-ի մասնագիտական խմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ծրագրերի ղեկավարներն ու նրանց հետ աշխատող կամավորները։ 

Նախաձեռնության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց «Genesis Armenia»-ի ռազմավարությունը, նպատակներն ու ճանապարհային քարտեզը, որից հետո ոլորտային խմբերի ղեկավարների մասնակցությամբ քննարկում տեղի ունեցավ։

«Genesis Armenia»-ի հովանոցի ներքո աշխատող մասնագիտական խմբերը կատարելու են հետազոտություններ և ուսումնասիրություններ, ապա ամփոփելով ու վերլուծելով դրանք՝ մշակելու են ռազմավարություններ՝ կրթության,  առողջապահության, անվտանգության, տնտեսության, միջազգային հարաբերությունների, սփյուռքի, ՏՏ, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության,  էներգետիկայի և այլ ոլորտների զարգացման համար։

 

«Genesis Armenia»-ն գաղափարների գեներացման հարթակ է, ուղեղային կենտրոն, որը նաև կազմակերպելու է քննարկումներ համահայկական  կառույցների, հայաստանյան ու միջազգային մտավոր, գիտական խոշոր կենտրոնների հետ։ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ «Genesis Armenia»-ն դառնալու է նաև այն պլատֆորմը, որտեղ հանդիպելու են համահայկական միտքն ու ֆինանսները՝ վերածվելով ռազմավարական ներդրումների՝ ՀՀ-ում և սփյուռքի հայկական համայնքներում։

«Genesis Armenia»-ի մեկնարկն ազդարարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում 2020 թ. նոյեմբերի 15-ին, երբ նախաձեռնության հեղինակ Աբրահամ Գասպարյանն իր համախոհների հետ այրեց պարտությունը խորհրդանշող սպիտակ դրոշը:

«Genesis Armenia»-ի գրասենյակը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 10։00-ից 20։00-ը։ Գրասենյակ այցելելու համար հարկավոր է գրանցվել նախապես՝ զանգահարելով +374 93 48 33 94 հեռախոսահամարին կամ գրել info@genesisarmenia.org Էլ․ հասցեին։

1
1

press to zoom
2
2

press to zoom
15
15

press to zoom
1
1

press to zoom
1/15