ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
«Ջենեսիս Արմենիա» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է համահայկական մտավոր ռեսուրսի հավաքագրման գործընթացը։ Եթե՝
-
Ձեզ համարում եք հայ,
-
Ձեր տարիքը 22-ից 65 է,
-
Հայրենիքի ու ազգի հավերժականության գաղափարը համարում եք անքննելի,
-
Հայության և ՀՀ մտավոր, գիտական, տնտեսական ու մշակութային զարգացումը Ձեզ համար գոյաբանական առաջնահերթություն է,
-
Պատրաստ եք Ձեր մտավոր ներուժը ծառայեցնել ՀՀ ազգային ու պետական շահի իրագործմանը,
-
Պատրաստ եք մտավոր-կամավոր աշխատանք կատարել,
-
Պատրաստ եք երկար ու հոգնեցնող, բայց լուսավոր ճանապարհ հարթել ու անցնել՝ մեր երեխաների Հայաստանի համար,
-
Ունեք բարձրագույն կրթություն,
-
Տիրապետում եք մասնագիտության կամ ունեք մասնագիտացում,
Ապա՝
Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը join@genesisarmenia.org և/կամ ձեր առաջարկը info@genesisarmenia.org էլեկտրոնային հասցեին։
Հավաքագրված տվյալները համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ պահվելու են միանգամայն կոնֆիդենցիալ պայմաններում, չեն հրապարակվելու և չեն տրամադրվելու երրորդ կողմի: Այդ տվյալների հիման վրա ձևավորվելու է «ՋԱ»-ի կադրային շտեմարանը, որն էլ հանդիսանալու է նախաձեռնության ծրագրերի, ուսումնասիրությունների ու վերլուծությունների՝ մարդկային կապիտալի հիմքը:
Մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք՝ առաջին հերթին հիմք ընդունելով մեր այն հայրենակիցների մասնագիտական որակներն ու հնարավորությունները, որոնց ինքնակենսագրությունները տեղ են գտել և գտնելու մեր էլեկտրոնային շտեմարանում:
Ցանկացած ծրագիր կմեկնարկի, երբ՝
-
կուսումնասիրենք մեր հայրենակիցների ինքնակենսագրականները,
-
կխմբավորենք դրանք՝ ըստ մասնագիտության ու մասնագիտացման, աշխարհագրական տեղակայման վայրի, կրթական ցենզի կամ աստիճանի և աշխատափորձի։
Տվյալների շտեմարանում գրանցված մասնագետներից կազմվելու են ֆոկուս խմբեր, որոնք ոլորտային պատասխանատուների առաջնորդությամբ, կամավորական սկզբունքով կատարելու են ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, մշակելու են ռազմավարություն, կազմելու են իրագործման ճանապարհային քարտեզ։
