Genesis Armenia թիմն Արցախում հանդիպել է Աշխատանքի, սոցիալական, միգրացիոն հարցերի նախարարի տեղակալի հետ

Ծրագրեր մշակելու և իրականացնելու համար պետք է ունենալ հստակ պատկերացնում աշխատաշուկայի պահանջների մասին։ Արցախում հանդիպեցինք նաև Աշխատանքի, սոցիալական, միգրացիոն հարցերի նախարարի տեղակալ Արամ Վերդյանի հետ։

 

Գործատուն չգիտի, թե ինչ մասնագետներ կան աշխատաշուկայում, իսկ մասնագետն էլ տեղյակ չէ, թե ինչ առաջարկներ կան։ Պատերազմն իր հետքը թողել է նաև այս ոլորտում։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատաշուկայում այդ բացը լրացնելու համար նախարարությունը պատրաստվում է ստեղծել միասնական հարթակ, որտեղ կլինեն և՛ մասնագետների, և՛ գործատուների տվյալները։

 

Հաջորդ հանդիպումն Արցախի ներդրումային հիմնադրամում էր։ Պատերազմից հետո հիմնադրամում որոշում է կայացվել վերանայել աշխատանքային գործիքակազմը և ուղղությունները: Հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանի խոսքով՝ այս պահին առավելապես կենտրոնացել են շինարարական և գյուղատնտեսական ոլորտների վրա՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով փոքր ու միջին ծրագրերին: Ինչպես նաև վերապրոֆիլավորվելով` հիփոթեքային աջակցություն են տրամադրում տեղահանված արցախցիներին:

 

Genesis Armenia-ի ծրագրերի պատասխանատուները և Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստ են աջակցել միմյանց՝ Արցախը քայլ առ քայլ առաջ տանելու և վերակառուցելու գործում:

25338cf2-3f52-4caa-ba91-d6605ce52ddf.jfif