
Ստեփան Ավագյան
-
Ստեփան Ավագյանը Genesis Armenia-ի «ՏՏ, արդյունաբերություն և գիտություն» ոլորտի ղեկավարն է: Ֆիզիկոս է, ֆինանսիստ և բիզնեսի խորհրդատու:
-
Ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:
-
1998-2003թթ․ սովորել է ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզիկամաթեմատիկական դպրոցում:
-
2003-2012թթ․ սովորել է ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկատեխնիկական բաժնում:
-
2007-2009թթ․ աշխատել է GIS (Գլոբալ տեղեկատվական համակարգեր) ծրագրում՝ որպես ղեկավար/գործադիր տնօրենի տեղակալ: Այնուհետև աշխատել է IPM (հարցումների և շուկայավարման ինստիտուտ) հետազոտությունների հայկական մասնաճյուղում՝ որպես գլխավոր տնօրեն:
-
2009-2014թթ․ դասախոսել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:
-
2009-2011թթ. եղել է «Կասկադ Ինվեստմենտս» ընկերության պորտֆեյլի կառավարիչ:
-
2011-2015թթ. աշխատել է Կոնվերս Բանկում՝ որպես Ներդրումների և ծառայությունների ներդրման բաժնի ղեկավար: Իսկ 2015-2017 թթ․, որպես ներդրումների փորձագետ/խորհրդական, աշխատել է Հայաստանի Զարգացման հիմնադրամում՝ (DFA)/հետխնամության թիմում, ապա դարձել է նույն հիմնադրամի ներդրումների և առևտրի կառավարիչը՝ (DFA) միջազգային համագործակցության և վաճառքի թիմում:
-
2018թ․ եղել է WICASTR ընկերության բիզնեսի զարգացման և ֆինանսների փոխնախագահը:
-
2019 թ․-ից Ավագյանը GB Technologies ընկերության հիմնադիր նախագահն է:
-
2020-ից «Ապագան այժմ է» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահն է: