ՆԽ1
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱԿՅԱՆ
  • Սյուզաննա Մակյանը Genesis Armenia-ի  «Կրթություն» ոլորտի ղեկավարն է։ Բանասեր է, քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական։

  • Ծնվել է 1975թ․ Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը։

  • Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանի 81-րդ միջնակարգ դպրոցում՝ որպես գրադարանավար, ապա Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 

  • 2006թ․-ից ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունում եղել է հանրակրթության տեսչավորման բաժնի առաջատար մասնագետ, 2008թ․-ից՝ հանրակրթության տեսչավորման բաժնի գլխավոր մասնագետ։

  • 2011-2020թթ․  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում զբաղեցրել է Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետի պաշտոնը։

  • 2012թ․ Ազգային ժողովի կողմից արժանացել է պատվոգրի, 2013թ.-ին՝ վարչապետի կողմից շնորհակալագրի։