tevan-poghosyan_edited.jpg
Թևան Պողոսյան
  •  Թևան Պողոսյանը Genesis Armenia-ի «Անվտանգություն» ոլորտի ղեկավարն է։ Քաղաքագետ, միջազգայնագետ է։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի (ICHD) նախագահն է։ 

  •  Ծնվել է 1972թ․ Երևանում։ Ավարտել է Պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը։ Ստացել է ճարտարագետ-սիստեմատեխնիկի որակավորում, ունի ճարտարագիտության մագիստրոսի գիտական աստիճան։ 

  • 1996 թ․ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

  • 1996-1997 թթ․ եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի և պահուստների վարչության մասնագետ, իսկ 1997թ-ից` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետը։

  • 1997-1999 թթ․ Պողոսյանը աշխատել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում` Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Արցախի ներկայացուցիչ)։ 

  • 1999-2000 թթ․` «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության մարկետինգի և վաճառքի բաժնի ղեկավար։

  • 2000 թ․-ից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրենն է։

  • Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012 թ․, Պաշտպանության Նախարարություն), 2020 թ․ սեպտեմբերի 1-ին Արցախում պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: