Արցախցի 3 ուսանող շուտով մասնակցելու է միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի ընդունելության քննություններին

Արցախցի 3 ուսանող շուտով մասնակցելու է միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի ընդունելության քննություններին:

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հանձն է առել ուսանողներին բարձր մակարդակով պատրաստել TOEFL-ի քննությանը:

Ուսանողները Արցախի Մարտունի քաղաքի «Ես» կրթական հիմնադրամի շահառուներն են:

Օնլայն դասընթացն անցկացնում է Չեխիայում բնակվող անգլերենի լավագույն մասնագետներից Թորգոմ Տեր-Մկրտչյանը:

Ուսանողների հետ պայման ունենք` արտասահմանում կրթվելուց հետո պետք է վերադառնան հայրենիք և գիտելիքը գործի դնեն հօգուտ Արցախի հզորացման:

244766419_329190675645166_7195968822750869084_n.jpg