Fresh

Չափազանց ոգևորված եմ, որ կարողանում եմ իմ համեստ ներդրումն ունենալ Genesis Armenia-ի ծրագրերում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան

«Չափազանց ոգևորված եմ, որ կարողանում եմ իմ համեստ ներդրումն ունենալ Genesis Armenia-ի ծրագրերում: Ինձ համար շատ կարևոր է հատկապես Արցախին օգտակար լինելու փաստը»,- ասում է Չեխիայում բնակվող մեր հայրենակիցը՝ կրթաբան, անգլերենի մասնագետ Թորգոմ Տեր-Մկրտչյանը, որը միացել է Genesis Armenia-ի մասնագիտական համայնքին և Արցախի Մարտունու շրջանի երիտասարդների հետ անվճար անգլերեն (TOEFL) է պարապում։

«Բարոյական պատասխանատվություն եմ զգում արցախցի այս պատանիների հանդեպ, որոնք, չնայած իրենց բաժին ընկած ճակատագրին, այնքան խիզախ են, որ մնում են հայրենիքում և անում են ամեն բան՝ Արցախին որպես լավ մասնագետ ծառայելու համար: Չնայած երիտասարդ տարիքին նրանք չհանձնվելու և չնահանջելու ամենավառ օրինակն են․ նրանցից շատ բան ունենք սովորելու: Այս համեստ, կիրթ ու դաստիարակված երեխաները մեր վաղվա հույսն ու հիմքն են: Նրանց տեսնելով վստահ եմ, որ հաջողելու ենք»,- այսպես է ներկայացնում Թորգոմն իր արցախցի սաներին։

9d5fdce2-0578-44c8-aef9-52364b7eb377.jfif