
Վարուժան Շահսուվարյան
-
Վարուժան Շահսուվարյանը «Genesis Armenia»-ի «Առողջապահություն» ոլորտի համաղեկավարն է։ Ուռուցքաբան-ուրոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու, Մ․Հերացու անվան ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ։
-
Ծնվել է 1974թ. Վայոց Ձորի Վայք քաղաքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Կլինիկական օրդինատուրան ավարտել է Ռուաստանում՝ Յարոսլավլի բժշկական ակադեմիայում, ստացել է ուրոլոգի որակավորում։
-
1999-2001թթ․ ծառայել է ՀՀ ՊՆ Զինված ուժերում՝ որպես բժիշկ։
-
2001-2006թթ․ աշխատել է Վայքի բ/կ-ում՝ որպես ուրոլոգ։
-
2006-2007թթ․ աշխատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, 2007-2019թթ․ նշանակվել է նույն կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, իսկ 2014-2019թթ․ եղել է տնօրենի բուժական գծով տեղակալ։
-
2019 թվականից Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավարն է։
-
2011թ․-ին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
-
Շահսուվարյանը 5 տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու հոդվածների հեղինակ և համահեղինակ է։
-
2000-ից՝ Հայաստանի ուրոլոգների, 2012-ից Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի (EAU) լիիրավ անդամ է։